Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քոչարյանն այն մարդը չէ, որ կարողանա տապալել նոր Սահմանադրության ընդունումը» (տեսանյութ)

Քաղաքականություն
535f90f82dc7f_thumbnail

Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն առանձնապես տպավորված չէ նոր Սահմանադրության դեմ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցով. «Ես չեմ կարծում, որ համակարգն այնպիսին է, այնպիսի լարված է, որ կարելի է այդպիսի գնահատականներ տալ»։ Խորհրդարանի ղեկավարը տպավորություն չունի, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դառնալ շարքային ընդդիմադիր. «Այդ տպավորությունը չունեմ, որովհետեւ ընդդիմադիր դառնալու համար պետք է հայտարարել»։ Ինքը Ռոբերտ Քոչարյանի քննադատությունները չի համարում Հանրապետականին ուղղված հարված: Իսկ քաղաքական մենաշնորհի մասին Քոչարյանի միտքը նույնիսկ ծիծաղելի է. «Ոնց պիտի էլ հաստատենք, ամբողջ Սահմանադրությունն էնպիսին է, որ երբեմն- երբեմն մտածում ես, որ ընդդիմադիր դերակատարների առավելությունը ինչ-որ դեպքերում ավելին է, քան քաղաքական մեծամասնության»: Քոչարյանի հարցազրույցից պարոն Սահակյանը տպավորություն չի ստացել, թե երկրորդ նախագահը պատրաստվում է մտնել մեծ քաղաքականություն. «Երեւի թե շատ շտապողական տեքստ էր, որը իր խորքերով լիարժեք քաղաքական կողմնորոշումների դրվագներ չունի»։ Խորհրդարանի ղեկավարն, ի դեպ, Քոչարյանին «Ոչ»-ի ճակատում էլ չի տեսնում, սակայն այն պատճառով, որ չգիտի, թե այդ ճակատն ինչ է; Տեղյակ պահեցինք, որ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք դեմ են Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը. «Էդ ճակատը պիտի բնորոշվեր այն օրը, երբ որ արդեն Սահմանադրությունը քվեարկության էր դրվում, գոնե 55 մարդ հավաքվեր, ասեր՝ մենք «Ոչ»-ի ճակատից ենք»: Ի դեպ, պարոն Սահակյանը Սերժ Սարգսյանի Սահմանադրության դեմ ուղղված քննադատությունները շատ է կարեւորում. «Ինչքան քննադատություն լինի, այնքան ավելի կարծում եմ դիրքերը կուժեղանան քաղաքական այն ուժի, որը մեծամասնություն է այս պահին»: Քոչարյանը նաեւ այն մարդը չէ, որ կարողանա տապալել նոր Սահմանադրության նախագծի ընդունումը. «Ինքը բավականին լուրջ քաղաքական գործիչ է, բայց այս պահին թիմ չունի»: