Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննչական կոմիտեն նոր մասնաշենք ունի

Պաշտոնական
13756_b

Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Նա շրջայց է կատարել շենքում, այցելել կոմիտեի տարբեր ստորաբաժանումների աշխատասենյակներ, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել Քննչական կոմիտեի գործունեության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ քննիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մշակված ծրագրերին՝ քրեական գործերի թվայնացմանը, «Էլեկտրոնային նախաքննություն» համակարգին: