A
A
Դատապարտյալին թաց կանաչավուն զանգված են բերել
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Խ.Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Վ.Ա.-ին անձնական զննության ենթարկելիս հայտնաբերել են 63.8 գրամ ընդհանուր քաշով թաց կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին