Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Շարմազանովը չգիտի, թե ինչ սեւ կատու է անցել Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի միջև (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Qocharyan-Robert3

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չգիտի, թե ինչ սեւ կատու է անցել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև։ Նա քիչ առաջ է կարդացել երկրորդ նախագահի՝ իր բառերով միհարցանի հարցազրույցը, որը նրա մոտ հարցեր է առաջացրել։ Օրինակ՝ «ինչ է  նշանակում արատավոր համակարգի վերարտադրություն, ո՞վ է այդ համակարգի հեղինակը, ո՞ւմ օրոք է եղել այդ համակարգը»,- հարցնում է Շարմազանովը։ Եվ երկրորդ. «Եթե համակարգը արատավոր է, ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը դեմ փոփոխություններին։ Փաստորեն նա ուզում է, որ այդ համակարգը պահպանվի»։