Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է Հայկ Դեմոյանին

Պաշտոնական
unnamed51

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին: Հանդիպմանը, որի մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին եւ ուսումնասիրություններին, նրա միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ