Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վուդրո Վիլսո՞նն է գալիս, թե՞ Լենինը՝ Աթաթուրքի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
azat-arshakyan

ԱԱԾ նախկին պետ Գուրգեն Եղիազարյանը կողմ է, որ ԼՂՀ-ում տեղակայվեն խաղաղապահներ, դրա մասին նա հայտնել էր դեռ 2 տարի առաջ։ «Խաղաղապահները ավելի քան կարեւոր են այդ հատվածում։ Ադրբեջանը իր ռազմավարությունը փոխել է։ Այսօր հիմնականում ռմբակոծվում են ՀՀ սահմանները, բայց մենք կոնֆլիկտի կողմ չենք, Հայաստանն է իրեն կոնֆլիկտի կողմ դարձրել»։ Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Հայաստանը շատ արագ պետք է դուրս գա այդ իրավիճակից, որովհետեւ այս ամեն ինչում Արցախը եւ Ադրբեջանն են միայն եւ միայն։ Իսկ այդ պարագայում այնտեղ խաղաղապահները հարկավոր են, որպեսզի ստատուս քվոն պահպանվի, հակառակ դեպքում սահմանային կոնֆլիկտները կշարունակվեն»։ Մյուս բանախոսը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, եւս կողմ է ԼՂՀ-ում խաղաղապահ ուժերի տեղակայմանը. «Մենք ճար չունենք, պարտադրված ենթարկվում ենք ագրեսիայի՝ միջազգային ուժերը գրավում են մեր երկիրը եւ հանձնում են հակառակորդին»։ Մյուս բանախոսը՝ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը եւս կողմ է ԼՂՀ-ում խաղաղապահ ուժերի տեղակայմանը. «Մենք ունենք երկու հնարավորություն՝ մեկը, որ ճար չունենք, պարտադրված ենթարկվում ենք ագրեսիայի՝ միջազգային ուժերը գրավում են մեր երկիրը եւ հանձնում են հակառակորդին։ Չգիտեմ ինչ ուժեր կլինեն, դա մի դեպք է, իսկ երկրորդը՝ խաղաղապահ ուժերի տեղակայումն է»,- ասաց նա։ Այսօր Ազատ Արշակյանը հետաքրքիր համեմատություն արեց.   «11-րդ բանակն է գալիս ԼՂՀ, թե գալիս է ուրիշ բանակ, որը խաղաղություն է բերում։ Այսինքն՝ Վուդրո Վիլսոնն է գալիս, թե Լենինը՝ Աթաթուրքի հետ, մենք իմանանք դրանցից ո՞ր մեկն է գալիս։ Ես կողմ եմ, որ Վուդրո Վիլսոնը գա, բայց Լենինն ու Աթաթուրքը թող հիվանդանան, գրիպի սեզոնը սկսել է»։