Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադագասկարի ու Տոգոյի օգուտը

Տնտեսություն
hasmik-pox

Այսօր գործադիրն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Նախագիծը ներկայացրել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Երկու փաստաթղթերում նույն ձեւակերպումներն են. անհատ կատարողների եւ արվեստագետների փոխայցելություններ, թատերական, գեղար­վեստա­կան եւ ժողովրդական խմբերի փոխանակումներ, թանգարանների, գրադարանների եւ արխիվների միջեւ ուղիղ կապերի հաստատում, մշակութային ժառանգության պահպա­նության ոլորտի փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում եւ այլն: Այս լուրը կարող է օգտակար լինել՝ մեկ անգամ եւս հիշելու, թե քարտեզի որ մասում են այս երկրները եւ ինչով են հայտնի։ Եվ այսպես՝  Տոգո, պետություն է Աֆրիկայի արևմուտքում՝ Գվինեական ծոցի ափին։ Երկրի տարածքը նեղ շերտով, Գվինեական ծոցից 600 կմ երկարությամբ, ձգվում է դեպի հյուսիս՝ մայրցամաքի խորքը։ Ծովային սահմանը 50 կմ է։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, միայն հարավ-արևմուտքում ոչ բարձր լեռներ են։ Տոգոն առավելապես գյուղատնտեսական երկիր է։ Մշակում են կակաո, սրճենի, բամբակենի, յամս, սորգո, զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ։ Զարգանում է հանքարդյունաբերությունը, առավել զարգացած է մշակող արդյունաբերությունը։ Կան նավթավերամշակման, տեքստիլ, օծանելիքի, քիմիական արդյունաբերության ոչ մեծ ձեռնարկություններ։ Հարթավայրային շրջաններում տարածված են ծղոտե, կոնաձև տանիքներով կավե կլոր տները, լեռնային շրջաններում՝ տափարակ կամ երկթեք տանիքով, կիպ կապված ծառաբներով տները։ Որոշ քաղաքներում (Լոմե, Սոկոդե, Վոգան) կան ժամանակակից ոճով կառուցապատված թաղամասեր։ Ժողովրդական արհեստներից տարածված են ջուլհակությունը, փայտի, մետաղի և փղոսկրի քանդակազարդումը։ Մադագասկար, պետություն Աֆրիկայում։ Մայրաքաղաքը Անտանանարիվուն է։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով։ Տարածվում է համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում։ Երկրի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի տաք ջրերը, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողնում կղզու կլիմայի վրա։ Մադագասկարը եղել է Ֆրանսիայի գաղութ և երկար ժամանակ շահագործվել ֆրանսիական գաղութարարների կողմից։ Բայց ի վերջո 1960 թվականի հունիսի 26-ին անկախություն նվաճեց և այսօր ինքն է տնօրինում իր ճակատագիրը։ Մադագասկարի Հանրապետություն. Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, սրճենի, մանիոկ, սորգո, բատատ, համեմունքային բույսեր և այլն։ Անասնապահությունը թույլ է զարգացած։ Կան պահածոների, շաքարի, ծխախոտի արտադրության ձեռնարկություններ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Զարգացած են փայտե, հյուսածո իրերի պատրաստումը, ջուլհակությունը։