Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները խնդիր ունեն լուծելու. էլեկտրաէներգիան չի թանկանա» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-gagik-hambaryan

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված համարելու «Դելոյթ և Տուշ » ԱՊՀ խորհրդատվական կազմակերպության հայտարարությունը համարում է սպասելի։ Նրա կարծիքով՝ ՀԾԿՀ-ում իրականացված աուդիտի հենց առաջին փուլից այլ արդյունքներ ակնկալելը միամտություն կլիներ։ «Իրենք հո չպետք է ընդունեին,որ շատ կոպիտ սխալ են արել և ի սկզբանե էլեկտրաէներգիայի գինը բարձրացրել են։ Հիմա մի հատ բողոքի ալիք կբարձրանա, մարդիկ նորից իրենց դժգոհությունը կարտահայտեն, հետո կարող է որոշումը փոխվի, իհարկե։ Ես չեմ պատկերացնում, որ էլեկտրաէներգիայի գինը կթանկանա, առավել ևս այն դեպքում, երբ իշխանությունները խնդիր ունեն լուծելու՝ այս նույն սահմանադրական փոփոխությունները»,-նշեց Գագիկ Համբարյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե որքանով են արժանահավատ ՀԾԿՀ-ում իրականացված աուդիտի արդյունքները։ Հիշեցնենք նաև, որ երեկ հրապարակված հայտարարության համաձայն՝ «Դելոյթ և Տուշ» ԱՊՀ խորհրդատվական կազմակերպությունը հիմնավորված է համարել էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի որոշումը։ Ընկերությունը ներկայացրել է պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության փուլի առաջին հաշվետվությունը։ Մանրամասները՝ տեսանյութում