Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը. Շ. Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh1

Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է եւ մոտակա ժամանակում խելքը գլուխը կհավաքի. այսօր գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ ԱԳ փոխնախարարը համոզված է՝ Ադրբեջանը անցել է բոլոր սահմանները՝ միաժամանակ հիշեցնելով, որ Ադրբեջանն էր խնդրել 1994 թ-ին կնքել զինադադարի պայմանագիր, «Հիմա ստացվում է, որ միջազգային իրավունքը իր համար ոչինչ է։ Նույն վերաբերմունքն է, որը դրսեւորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, նույն ձեռագիրը՝ մարդկանց սպանել, հուշարձանները ոչնչացնել։ Այնպես որ, ինձ թվում է, որ Ադրբեջանն ինքն իր քայլերով մոտեցնում է, որպեսզի հասունանա ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»,- ավելացրեց Շավարշ Քոչարյանը։