A
A
Վայոց ձորում արջը հարձակվել է բնակչի վրա
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Տեղազննման արդյունքում արջը չի հայտնաբերվել: