Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում եզդի փախստականներին ապաստան տրամադրելու հնարավորությունները.Ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
1111y

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը  Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի  30-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում կկազմակերպի քննարկում՝ «Հայաստանում եզդի փախստականներին ապաստան տրամադրելուհնարավորությունները» թեմայով (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ): Քննարկմանը անդրադարձ կկատարվի մասնավորապես Իրաքից Հայաստան ներգաղթած եզդի փախստականների ինտեգրման խնդիրներին ու հնարավորություններին: Իրաքից ներգաղթած արդեն 3 եզդի ընտանիք Հայաստանում ստացել է  փախստականի կարգավիճակ, սակայն Հայաստանում ամենամեծ ազգային փորքամասնություն կազմող եզդիները Հայաստանի կառավարությունից ակնկալում են ավելին եզդի փախստականների հարցը կարգավորելու համար: Քննարկման բանախոսներն են՝ Բորիս Մուրազի, «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Համլետ Սմոյան, «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ Իրաքից փախստական ընտանիքի ներկայացուցիչներ Հռիփսիմե Կիրակոսյան, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի նախագահ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNCHR) ներկայացուցիչներ