Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն և Ուկրինանան փակում են օդային տարածքը միմյանց համար. armtimes.com

Տնտեսություն
airline

Ռուսաստանն ու Ուկրաինան դադարեցնում են երկկողմ ավիափոխադրումները եւ միմյանց ավիաընկերությունների համար փակում իրենց օդային տարածքները: Դեռ սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանգիր էր ստորագրել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին: Հրամանագրի իրագործման շրջանակներում սեպտեմեբրի 28-ին որոշվել է պատժամիջոցները տարածել ռուսաստանյան 25 ավիաընկերությունների նկատմամբ: Դրանց թվում են «Сибирь», «Трансаэро», «Уральские авиалинии», «Якутия», «Ямал», «ВИМ-Авиа», «Газпром-Авиа», «Донавиа», «Когалымавиа», «Оренбургские авиалинии», Red Wings, «Россия» եւ մի շարք այլ ավիաընկերություններ: Բոլոր այս ընկերությունները մեղադրվում են դեպի Ղրիմ թռիչքներ իրականացնելու կամ այդ թռիչքների հետ առնչություն ունենալու հետ: Դրա համար հիշյալ ավիաընկերություններին հոկտեմբերի 25-ից արգելվում է թռիչքներ կատարել դեպի Ուկրինա: Կարելի է արձանագրել, որ Ուկրաինան արգելքի տակ է դնում ռուսաստանյան բոլոր ավիափոխադրողներին, բացառությամբ՝ «ЮТэйр»-ի, որը չվերթներ չի կատարել դեպի Ղրիմ: Դեպի Ուկրաինա չվերթները դադարեցնելու հետ մեկտեղ, Կիեւը նաեւ սահմանափակել կամ ամբողջովին արգելել է վերը հիշատակված ավիաընկերությունների թռիչքն իր օդային տարածքով: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում