Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատահական չէ, որ Բիբինը եկավ և մատ թափ տվեց». Արամ Մանուկյան (տեսանյութ)

Տնտեսություն
Aram_Manukyan-4

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտի վերաբերյալ քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց. «Հայաստանում էներգետիկ համակարգն ամենակոռումպացվածն է»: Նա վստահ է, որ Մարզահամերգային համալիրի, Որոտանի ՀԷԿ-ի և այլ դեպքերում, երբ վաճառք է իրականացվում, փոխվում է որևէ կառույցի սեփականատեր, նույն օֆշորային տրամաբանությունն է գործում: «Ինչո՞ւ է կառավարությունը տալիս թույլտվություն այս ամենին, քանի որ ամեն ինչ նրանց մասնակցությամբ է: Պատահական չէ, որ Բիբինը եկավ և մատ թափ տվեց, քանի որ ինչ արել էր՝ նրանց մասնակցությամբ էր արել»,-նշեց պատգամավորը: Նա ուշադրություն է հրավիրում նաև այլ հանգամանքի վրա. «Մեր իշխանությունները ՀԷՑ-ն ու գազը միշտ օգտագործել են քաղաքական նպատակներով: Ամեն տեսուչի վրա լիմիտ կա, թե որքան ձայն պետք է բերի ընտրությունների ժամանակ»: Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության մասին, պարոն Մանուկյանը շեշտեց, որ աջակցում են նրանց: «Մեր երկու հանրահավաքներին «Ոչ թալանին»-ը խոստացել է մասնակցել, բայց ասեմ, որ վերջին հանրահավաքին Բաղրամյան պողոտա գնալով՝ մի տեսակ ջարդվեցին»: Պատգամավորը մեծ ակնկալիք չունի ՀԷՑ-ում աուդիտից. «Այդ աուդիտը ֆիկտիվ է, մեզ խաբեցին իշխանությունները: Թանկացման որոշումն արդեն կայացված է, միակ լուծումը ժողովրդի ընդվզումն է: Նաիրիտի ժողովուրդն օրինակ, եթե դուրս չգար փողոց, իրենց աշխատավարձը չէին տալու»: