Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷՑ-ում աուդիտի վերաբերյալ քննարկմանը պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել

Տնտեսություն
360b7fd57f1fce89da774aecc9d36a9f

Քիչ առաջ սկսվեց «Ի՞նչ հարցերի պետք է պատասխանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտը. ներկա իրավիճակը» թեմայով քննարկումը: Նախաձեռնողը «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» կազմակերպությունն է: Քննարկմանը հրավիրվածների շարքում էին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Սակայն նրանց որևէ մեկը ներկա չէ քննարկմանը: «Կառավարությունից պատճառաբանեցին, թե Դավիթ Հարությունյանը զբաղված է սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցերով, իսկ մյուս երկու կառույցները պարզապես մերժեցին։ Ի դեպ՝ ՀԾԿՀ-ից հարցրին՝ մյուս հրավիրվածները կա՞ն, թե՞ ոչ: Երբ իմացան, որ չկան, կարծում եմ՝ այդ պատճառով էլ չեկան, հակառակ դեպքում մի աշխատակցի գոնե կուղարկեին»,-նշեց «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» կազմակերպության անդամ Դավիթ Ամիրյանը: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը խոսեց ՀԷՑ-ի կառավարման արդյունավետության մասին. «Մեր հարևան Վրաստանում կա ՌԱՕԵԷՍ-ի դուստր ձեռնարկություն, իրենք ունեն սահմանաչափեր՝ աշխատակիցների և այլն: Իսկ մեզ մոտ դա չկա: Շատ են բարձրաձայնում նաև, որ մի մարդ, օրինակ Բիբինը իքս գումարի աշխատավարձ է ստանում: Այս մասով էլ կարող է կարգավորել կառավարությունը, օրինակ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով կարող է ընկերության ղեկավարը գումար ստանալ, ոչ ավելին»: Տնտեսագետը կարևորում է նաև մեկ այլ հանգամանք. «Էլեկտրաէներգիայի ցերեկային և գիշերային սակագների միջև մեծ խզվածություն կա»: Քիչ առաջ քննարկմանը միացավ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: