A
A
Այսօր բացվել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին: Այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը նախատեսված է Հայ եկեղեցու հոգևոր սպասավորների, քրիստոնեական դաստիարակության ուսուցիչների, սփյուռքի հայկական դպրոցներում կրթություն մատուցող մանկավարժների վերապատրաստման համար: Այստեղ կանցկացվեն նաև հայագիտական ու աստվածաբանական գիտաժողովներ: