Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը լարվածություն է մտցնում ու նայում ՌԴ ռեակցիային» (տեսանյութ)

Քաղաքականություն
M6wndDFgWL4

Ադրբեջանի քաղաքականությունը 2012թ. նախապայմանային է դարձել` միգուցե կիրառելով Թուրքիայի քաղաքականության ավանդույթները, եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` ԼՂՀ-ն ՀՀ մասն է կազմում, Ադրբեջանի` վերջին երեք տարիների վարած այդ քաղաքականության հետեւանքն է: «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյան` անդրադառնալով սահմանին ստեղծված վերջին օրերի լարվածությանը: Ըստ նրա` Ադրբեջանը ռեալ չի համաձայնվում ու պատրաստ էլ չէ որեւէ փոխզիջման, սակայն երեք նոր գործոն է ավելացել Ադրբեջանի ներկա պահվածքի համար. «Ադրբեջանը նախկինում շատ մեծ տեղ էր տալիս Թուրքիային, որ նաեւ նրա ջանքերով կլուծի հակամարտության հարցը: Դա միամիտ մոտեցում էր, սակայն Ադրբեջանն իսկապես հավատում էր, որ Թուրքիայի քաղաքականությունը, հզոր լինելը, բանակը, ՌԴ-ին ֆռցնելը, ինչ-որ պահի լուրջ աջակցություն կունենա: Մինչդեռ այժմ Ադրբեջանի իշխանությունները բավականին ծանր հոգեբանական վիճակում են, հուսահատ: Մյուս խնդիրը Ադրբեջանի ժողովրդավարությունն է. ԵՄ-ն որոշել է սանկցիաներ կիրառել` քաղբանտարկյալների հետ կապված. աշխարհի քննադատությունը մասշտաբային է դառնում»: Մյուս գործոնը, քաղաքագետի կարծիքով, ՌԴ-ն է. «Ադրբեջանը միգուցե սպասում է, որ ՌԴ-ն տա պատերազմի համաձայնություն, դաբրո: Սակայն չեմ կարծում, որ ՌԴ-ն կուզենա դա. ՌԴ քաղաքականությունը բարդ է. ՌԴ-ն գնում է սրման մի քանի հարցում: Չի բացառվում, որ ՌԴ-ն էլ ասի` լավ ոչինչի, թող ԼՂՀ-ում էլ ապակայունացում լինի, քանի որ ՌԴ-ն կարող է շահ ունենալ միայն ապակայունացված վիճակում»: Միաժամանակ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` Ադրբեջանը մի բան հստակ հասկացավ` իր միակ փրկիչը կարող է լինել միայն ՌԴ-ն, Մինսկի խումբը չի սատարի իրեն. «Ադրբեջանը լարվածություն է մտցնում ու նայում ՌԴ ռեակցիային, քանի որ ի վերջո պատերազմ կլինի, թե ոչ, որոշողն իրենք չեն: Եթե ՌԴ շահերը համընկնի, որ ԼՂՀ-ում լինի ապակայունացում, իրենք մեսիջներ կուղարկեն ու Ալիեւը կսկսի: Ես կարծում եմ, որ դա չի լինի, քանի որ ՌԴ-ն նույնիսկ եթե ուզենար, այդքան ուժ չունի` Սիրիան ու Ուկրաինան լուրջ ապակայունացնող կենտրոններ են, որտեղ ՌԴ ուզում է շահի: Միաժամանակ չմոռանանք, որ ՌԴ-ն այն երկիրն է, որտեղ մի մարդ է որոշում, դրա համար ամեն ինչ կարող է փոխվել»: