Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրուցել է ադրբեջանական սադրանքների մասին

Պաշտոնական
untitled17

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի։ Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ արվեց Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատման առնչվող հարցերի։ Հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորեց հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։ Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարի տեղակալը խորը մտահոգություն հայտնեց լարվածության աճի կապակցությամբ և ընդգծեց հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձան ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։ ԱԳՆ