Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է

Հասարակություն
sevan-2

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի մոտակայքում ձկնորսության ժամանակ մոտորանավակը խորտակվել է, ձկնորսներից մեկը լողալով դուրս է եկել ջրից, իսկ 2-ը մնացել են ջրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի հերթապահ խումբը, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում մոտորանավակը խորտակվել է, ինչի հետևանքով այնտեղ գտնվող 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, 1985 թ. ծնված Դ. Վ.-ը  և Ա. Թ.-ը (մոտ 28 տ) հայտնվել են ջրում: Հ. Մ.-ը լողալով դուրս է եկել ափ և ահազանգել ընկերների՝ լճից ափ դուրս չգալու վերաբերյալ: Փրկարարներն ափամերձ տարածքում իրականացնում են հերթապահություն: Այսօր Ժամը 19.25-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: