Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սաշիկ Սարգսյանի ՀԷԿ-ն էլ եք փակելո՞ւ». Արամ Մանուկյան (տեսանյութ)

Տնտեսություն
untitled16

Էներգետիկ համակարգում շունը տիրոջը չի ճանաչում. ասում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը. «Բարձիթողի վիճակ է, ու ինչ-որ մեկի փող աշխատելու համար է արվում»։ Խոստացված աուդիտը ՀԷՑ-ում կլինի, բայց միայն ֆորմալ առումով, այն չի լուծի էլեկտրաէներգիայի սակագնի հարցը։ Տնտեսագետ Հայկ Գեւորգյանն իր տեսակետն է հայտնում աուդիտի վերաբերյալ. «Արվելու է՝ իբր մեզ համոզելու համար, որ սակագինը ճիշտ է, այնինչ բաժանորդը գնելուց առաջ պետք է աուդիտ աներ ցանցում, ու այս ամենը մի կրակոցով երկու նապաստակ կրակելու փորձ է»։ Երկու օր առաջ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում հայտարարել էր, որ պետք է ապամոնտաժել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված 10 փոքր ՀԷԿ-երը։ Այս որոշումը էլ ավելի կազդի համակարգում տիրող քաոսի վրա։ Անկախ հանգուցալուծումից, մասնագետները խնդրի լուծման մի տարբերակ են առաջարկում ՝ ՀԷՑ-ի լիիրավ անկախացում գործադիր մարմնից։ Երբ էլցանցերը դառնա ինքնուրույն կազմակերպություն, ավելի շատ կմտածի իր բյուջեի մասին ու կառավարության իմացությամբ ու երաշխիքով ոչ մի շռայլություն թույլ չի տա։ Ավելին՝ տեսանյութով