Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցների ժամանակ նախարարը չի հեռացել

Հասարակություն
sergo

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզ այցի շրջանակներում եղել է նաեւ Բերդավան համայնքի խաղողի մթերման կետում, որտեղ հանդիպել է գյուղապետերի եւ խաղողագործների հետ։ Այդ պահին հակառակորդի կողմից սկսվել են կրակոցները, եւ ըստ լուրերի, նախարարը անմիջապես նստել է մեքենան ու հեռացել։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, հանդիպման ընթացքում իսկապես հնչել է կրակոց գյուղի ուղղությամբ։ «Գյուղապետը հորդորել է հավաքված մարդկանց լքել տարածքը՝ համայնքի բնակիչների անվտանգությունից ելնելով։ Սակայն հանդիպումը չի ավարտվել։ Նախարարը պատասխանել է վերջին հարցին էլ եւ հետո նոր միայն հեռացել»,- նշեց նա։ Հիշեցնենք, երեկ հակառակորդը կրակ է բացել Նոյեմբերյանի մի քանի գյուղերի վրա։ Արդյունքում ունենք 3 կին զոհ, 2 վիրավոր։