A
A
Ստորագրահավաք. տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին
change.org կայքում մի խումբ երիտասարդներ ստորագրահավաք են սկսել. «Երևանի օրվա տոնակատարության բյուջեն տրամադրել սահմանամերձ բնակավայրերից մեկին»։
«Հարգելի ընկերներ, եկեք մեզ համար նախատեսվող տոնակատարությունը դարձնենք բարի գործ, վստահ եմ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան մեր սահմաններն օր ու գիշեր զինվորին հավասար պահող հայրենակիցներին օգտակար լինելը»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, այս հարցով քաղաքապետին էր դիմել նաեւ ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։