Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների ժամանակն է. Թեվան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
82cd508cca73afa00bf809f25f2dd63f

ԱԱԾ զգուշացումը «Ժառանգության» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին սահմանադրական ազատությունների ակնհայտ խախտում է, կարծում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։ Նա գտնում է՝ ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների ժամանակն է, պետք է հրաժարվել հին դպրոցի սկզբունքներից ու անցնել այլ գործելաոճի։ «Ուրախ եմ, որ այսօր ստեղծված իրավիճակը չի նպաստելու նրան, որ մարդիկ մտավախություն են ունենալու կամ փոխելու են իրենց տեսակետները ու սրանից հետո մի քիչ այլ ոճական բառեր կօգտագործեն: Ալիգորիաների գաղափարները նաեւ պետք է ընկալելի լինի, եւ հուսով եմ, որ որեւէ պատգամավոր ոչ թե վախով կլինի, այլ հակառակը` կգիտակցի, որ իր աշխատանքն ավելի լավ պետք է կատարի եւ եթե հավատում է, որ այդ տեսակի բառերով պիտի ասի, ուրեմն կասի»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։