«Միայն մի հոգի ա ասել՝ Սերժը մեր ախպերն ա, իրան բան մի ասեք» (տեսանյութ)
Վաղը Գյումրիում տեղի է ունենալ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ առաջին հանրահավաքը։ «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է. «Բանը չպետք է հասնի հանրաքվեին, եթե կարողանանք եւ հասցնենք, որ բանը չհասնի հանրաքվեին, դա լավագույն տարբերակը կլինի»։ Գյումրիից են սկսում, որովհետեւ Արմեն Գրիգորյանի բառերով, Սերժ Սարգսյանն այստեղ չկարողացավ խփել այնքան, որքան ուզում էր։ Գյումրիում բաժանվել է մոտ 5 հազար թռուցիկ, եւ գրեթե ոչ ոք չի ընդդիմացել «Ոչ»-ին. «Էդքան թռուցիկ ենք տարածել, միայն մի հոգի ա ասել՝ Սերժը մեր ախպերն ա, իրան բան մի ասեք»։ Նախաձեռնությունն իր աչքի առաջ ունի նախորդ բոլոր քաղաքական եւ սոցիալական բողոքի ձախողված գործողությունները, նրանք նույնիսկ նկատի են ունենալու, որ իշխանությունն ինչ-որ պահից կարող է կրակել. «Էս պահին մտածում ենք, որ նման քայլի չեն գնա։ Եթե որոշեն կրակել, դա նշանակում ա՝ սահմանադրական փոփոխությունների տապալում։ Միանշանակ»։ Արմեն Գրիգորյանը կասկածում է, որ իշխանությունը կկրակի նաեւ հանրաքվեից հետո տեղի ունեցող բողոքի գործողությունների ժամանակ, միջազգային հանրությունը դա չի հասկանա. «Որովհետեւ դա ընտրություն չէ իշխանությունը պահելու»։ Տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումներով, ըստ Արմեն Գրիգորյանի, Սերժ Սարգսյանը չի կարող խաբել միջազգային կառույցներին՝ ցույց տալով, որ կա քաղաքական կոնսոլիդացիա եւ դրա համար է կրակում միտինգավորների վրա. «Էս պահին ինքը կրակելու ռեսուրս չունի»։ Ի դեպ, նախաձեռնության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ տապալելով Սերժ Սարգսյանի Սահմանադրության հանրաքվեն, «Ոչ»-ի ճակատը դրանով չի բավարարվելու. «Նոր պահանջներ ա ձեւավորվելու ու ընենց չի, որ մարդկանց ասենք՝ գնացեք տուն... Էդ մարդկանց մոտ պահանջներ ա ձեւավորվելու»։ -Մի խոսքով, դուք չեք բացառում, որ 2016-ի հունվարի 1 մտնենք առանց Սերժ Սարգսյանի։ -Հնարավոր ա։