Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կայանալիք հանրահավաքի օրը դեռ հայտնի չէ

Քաղաքականություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Վաղը Գյումրիում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքի ժամանակ կհայտարարվի, թե Երեւանում երբ է հանրահավաքը տեղի ունենալու։ Այս մասին հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել ՀՀ քաղաքացիներ Արշակ Մուսախանյանի, Արմեն Գրիգորյանի, Դավիթ Հովհաննիսյանի իրազեկումը՝ հոկտեմբերի 2-ին, 5-ից 9-ը եւ 12-ից 15-ը   ժամը 11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժամը 18.00-ից Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։