Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահական կառավարումը ամենաշատը ձեռնտու է ՀՀԿ-ին. Կարինե Աճեմյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
671R1sCxHzY

«Հայաստանում գործող նախագահական կառավարման համակարգի պահպանումը ամենահարմարն է ՀՀԿ-ի համար, այդպես նա հեշտությամբ կարող է իշխանության ղեկը իր ձեռքը պահել,- հայտարարում է ՀՀԿ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը ու հավելում,- Բայց մենք ուզում ենք փոփոխություն լինի, որպեսզի այլ ուժերն էլ ավելի շատ մասնակից լինեն կառավարման համակարգին»: Տիկին Աճեմյանի կարծիքով կառավարման խորհրդարանական համակարգն ավելի հեշտ է լինելու բոլորի համար. «Մարդ-կուսակցությունները կվերանան, կուսակցությունների խոշորացում կլինի ու մի քանի կուսակցություն կկառավարեն երկիրը, ինչպես շատ մեծ երկրներում»: ՀՀԿ պատգամավորը չի հերքում, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը իր մեջ ռիսկեր է պարունակում. «Ցանկացած փոփոխություն ցավոտ է լինում, բայց մենք պետք է նոր քաղաքական մշակույթ ձեւավորենք: Փոփոխությունները ոչ միայն համակարգ են փոխելու, այլ նաև գիտակցական դիրքորոշումներ, ներդնելու են քաղաքական նոր մշակույթ»: Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ սահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ ԱԺ-ում ծավալված քննարկումներն աննախադեպ էին և բուռն. «Քննարկումներին մասնակցություն ցուցաբերեցին բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը: ՀՀԿ-ն արեց ամեն բան՝ ապահովելու լայն կոնսոլիդացիա և թափանցիկություն»: Նա վստահեցրեց՝ ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների հետ կապված որևէ թաքնված նպատակ չունի. «Բարեփոխված համակարգում ընդդիմության լիազորությունները մեծանում են, մեծանում է նաև տարբեր քաղաքական ուժերի՝ ԱԺ-ում հայտնվելու հավանականությունը»: