Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքվում են Նյու Յորքում. ո՞վ վիզա չի ստացել

Քաղաքականություն
68adf326572767f6e23dd759a518ccb8

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերում գրառում է արել այն մասին, որ ինքը մեկնում է Նյու Յորք, որտեղ հանդիպելու է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում կարող է տեղի ունենալ նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը: Ըստ armtimes.com-ի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնելու նաեւ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանին: Մեր տեղեկություններով՝ հայկական բարձրաստիճան ղեկավարությունից բաղկացած պատվիրակության կազմում եղել են պաշտոնյաներ, ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր չի տրամադրել։