Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշո օջախ» ռեստորանի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել ձորը

Հասարակություն
1d8021f33372e83629653013a19f69bc

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Մշո օջախ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E-320» մակնիշի 34 CZ 518 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՏԿԱԻՆ