Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը. ԿԲ

Հասարակություն
unnamed40

Այսօր Վանաձորում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Լոռու մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 1-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես: Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար: Նշենք, որ ազգային դրամի պատմության վերաբերյալ ցուցահանդեսը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ բացվել է Վանաձորում 2005 թ-ին: Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում և Արմավիրում: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն