Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվել է ցմահ ազատազրկվածների պատժատեսակը. Առավոտ

Հասարակություն
կալանավոր

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն Aravot.am-ի հարցին, թե արդյոք, փոխվե՞լ է ցմահ ազատազրկման դատապարտվածներից մի քանիսի պատժի տեսակն, ասաց. «Ցմահ ազատազրկման դատապարտված մի շարք անձանց պատժի կրման տեսակը փոխվել է, մասնավորապես, ցմահ ազատազրկված 8 դատապարտյալի պատժի կրման տեսակն այս տարի փակից փոխվել է կիսափակի: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նրանք տեղափոխվել են այլ քրեակատարողական հիմնարկ: Նախորդ տարի նույնպես պատժի կրման տիպի փոփոխություն էր իրականացվել 4 ցմահ դատապարտվածի նկատմամբ»: Լ. Մարիտիրոսյանը հայտնեց, որ համաձայն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 105 և 106 հոդվածների ՝ «կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև 6 մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն 3 ժամ տևողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։ Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով»: Ամբողջական հոդվածը` այստեղ