Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳՆ տեղակալն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

Քաղաքականություն
lxh10

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում։ Արմինե Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Հալյեյին՝ իր պաշտոնավարման ընթացքում Արցախում իրականացված ծրագրերի համար: Կողմերը կարևորել են ԿԽՄԿ և ԼՂՀ համապատասխան կառույցների միջև համագործակցության առկա մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը։