Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարի. ԱԱԾ-ում հանցագործի հոգեբանություն է տիրում (տեսանյութ)

Տնտեսություն
gaspari

Ավտոմատիկայի սարքավորումներ ներկրող և իրացնող «VAL Automation» ընկերության տնօրեն, ակտիվիստ Վարդգես Գասպարին բիզնեսի համար հերթական ներդրումն անելուց խնդրի առջև է կանգնել։ Երեք օրվա ընթացքում Թայվանից ներկրված ամբարձիչի հեռակառավարման վահանակը ստանալու համար նա երկու շաբաթից ավելի ստիպված է եղել սպասել, ինչի համար մեղադրում է Ֆինանսների նախարարությանը։ «Չէր նշել, որ ԱԱԾ-ի թույլտվությունն է պետք և հղում էր արել ԵՏՄ փաստաթղթերին»,-ասում է նա։ ԱԱԾ թույլտվությունը ստանալու համար պարոն Գասպարին մի քանի անգամ դիմել է այնտեղ։ Ասում է՝ անգամ ստացական ստանալն ԱԱԾ-ից բարդ խնդիր է։ «Մենք չենք ստորագրում, մենք ստացական չենք տալիս։ Բայց ինչի՞ չեք տալիս։ Ապացույցներ չտալ, հետքեր չթողնել, դա մաքուր հանցագործի հոգեբանություն է»։ Ի վերջո իրեն հաջողվել է ստանալ ապրանքը՝ միայն մի քանի ժամ Մաքսային ծառայությունում անցկացնելուց հետո։ Մանրամասները՝ տեսանյութում