A
A
ՀԽ-ը դատապարտում է ազատամարտիկի նկատմամբ կատարված բռնությունը
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը: Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն այս բռնությունը գնահատում է որպես ռեժիմի կողմից մեր ժողովրդին ուղղված հերթական մարտահրավեր, որը պետք է ընդունել և հաշվի առնել նրան հեռացնելու քայլերը կատարելիս: