Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականները դարձան գյուղապետեր

Քաղաքականություն
eb97fb4e9d9e48628cfe0b244763f12f

Շիրակի մարզի Սալուտ եւ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքներում երեկ արտահերթ ընտրություններ էին անցկացվում։ Շիրակի Սալուտ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 67 ընտրողից ընտրությանը մասնակցել է 40-ը, որոնցից 36-ը իրենց քվեն տվել են միակ թեկնածուին՝ հանրապետական Մինաս Խաչատրյանին։ Թեկնածուին դեմ էր քվեարկել 4 ընտրող։ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում էլ ընտրելու իրավունք ունեցող 1468 ընտրողից ընտրությանը մասնակցել են 748-ը, որոնցից 725-ը իրենց ձայնը տվել են միակ հանրապետական թեկնածուին՝ 30 ամյա Անդրանիկ Վիրաբյանին։ Հիշեցնենք, որ Խաշթառակ համայնքը 7 տարի ղեկավարող Հայկ Քամալյանն երկարատեւ բուժման անհրաժեշությամբ պայմանավորված հրաժարականի դիմում էր ներկայացրել, իսկ Սալուտ համայնքը 19 տարի ղեկավարող Սանասար Սաղաթելյանը մահացել էր։