Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի անվտանգությանը. պետքարտուղարի շնորհավորանքը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
amn2

"Միացյալ Նահանգները  գործընկեր եւ բարեկամ է, որը լիովին սատարում է Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը", ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի կողմից հղված ուղերձում: "Ամերիկյաի Ձայն"-ը ուղերձի տեքստը ներկայացնում է ամբողջությամբ. «Նախագահ Օբամայի և Միացյալ Նահանգների ժողովրդի անունից լավագույն մաղթանքներն եմ հղում հայ ժողովրդին, որը սեպտեմբերի 21-ին տոնում է Անկախության օրը: Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ամուր են քան երբեւէ, ինչի մասին կրկին անգամ վկայում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների պատմական ծավալը: Մենք շնորհակալ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայ զինվորականների նվիրվածության եւ անձնազոհության համար, եւ միասին ենք տոնում մեր երկու ժողովուրդների մշակութային կյանքը հարստացրած հայերի բազում նվաճումները: Նշելով անկախության 24-րդ տարեդարձը, համոզվա՛ծ եղեք, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է գործընկեր եւ բարեկամ, որը լիովին սատարում է Հայաստանի անվտանգությունը, բարգավաճումը եւ ժողովրդավարական զարգացումը: Շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայերին եւ մաղթում խաղաղ ու բարգավաճ տարի»: Ամերիկայի ձայն