A
A
6 կտավ՝ Նյու Յորքից
Նյույորքաբնակ հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսի փակումը տեղի ունեցավ այսօր։ Այս ցուցահանդեսը Հայաստանում վերջին մոտ քսան տարվա մեջ նրա առաջին ցուցահանդեսն էր, որը երեք ամիս բաց էր այցելուների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Նկարիչը ցուցադրել էր վեց կտավ, որոնք բերել էր Նյու Յորքից։ Ցուցահանդեսի փակմանը ներկա էր նաեւ Տիգրան Համասյանը, ով ներկաներին նվիրեց մեկ կատարում։ Տիգրան Ձիթողցյանի անցած ուղու, աշխատանքների, այն մասին, թե ինչպես է նկարել սպիդով հիվանդ տղային, ինչ հաջողություններ է ունեցել, ինչպես է սկսել նկատել աղջիկների, որոնք տարված են սելֆիներով, կներկայացնենք առաջիկայում։