Հայտնի ֆուտբոլիստը ֆինանսական լուրջ խնդրի առաջ է հայտնվել
Հայաստանի հավաքականի երբեմնի մրցակից Բուլղարիայի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը ֆինանսական լուրջ խնդրի առաջ է հայտնվել: Ինչպես տեղեկացնում է «Մերիդիան Մաչ» սպորտային օրաթերթը, Սոֆիայի ԲԿՄԱ-ի լեգենդար հարձակվողը բանկերի պահանջով, որոնց պարտք է մոտ 1 մլն եվրո, ստիպված վաճառել է Իսպանիայում եւ Սոֆիայի նորաբաց թաղամասում գնած բնակարանները, որպեսզի վճարի տոկոսադրույքները: Ըստ լրատվամիջոցի, դրանցից մեկը 150 հազար եվրոյով գնել է ուկրաինացի գործարար: Լյուբոսլավ Պենեւը, որը Բուլղարիայի հավաքականի հետ երկու տարի առաջ անհաջողության է մատնվել Երեւանում կայացած Հայաստանի ընտրանու հետ խաղում (1:2), անցած տարվա նոյեմբերից անգործ է մնացել, քանի որ նա պաշտոնանկ է արվել Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից՝ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարը վատ սկսելու համար: