A
A
Տավուշի մարզում սպանվել է Շամշադինի զինկոմը. armtimes.com
Երեկ ժամը 23:30-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզի Մովսես գյուղում: Սպանվել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ Դերենիկ Պապյանի եւ համագյուղացի Արթուր Մկրտչյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մկրտչյանը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել զինկոմի վրա եւ դիմել փախուստի: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, ի պատասխան armtimes.com-ի հարցին ասել է, որ սպանությունը բացահայտվել է, պարզվել է շարժառիթը, Արթուր Մկրտչյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում