Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը վաղը կհանդիպի խաղողագործներին (տեսանյութ)

Հասարակություն
1442568885_champa

ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը վաղը հանդիպելու է խաղողագործների հետ։ «Քննարկումներ կանցկացվեն եւ լուծում կտրվի որոշ հարցերի»,- «Ա1+»-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի խաղողագործները փակել էին ճանապարհը՝ նշելով, որ մթերման հետ կապված Գագիկ Ծառուկյանն իրենց հուսախաբ է արել։ Նրանք պնդում էին,  որ Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր գյուղացուց խոստացել է մթերել 40 տոննա խաղող, սակայն հիմա 4 տոննա է մթերում։ Վաղը Գագիկ Ծառուկյանը կլինի Արմավիրի եւ Մասիսի մթերման կայաններում։ Իվետա Տոնոյանի խոսքերով՝ երկուշաբթի օրվանից էլ կսկսի խաղողի մթերման գործընթացը եւ տեղում խաղողի մեկ կգ-ի դիմաց կվճարվի 150 դրամ։