Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Հարությունյանը` Նոնա Գաբրինդաշվիլու գավաթակիր

Սպորտ
sport-chess2

Հայաստանի շախմատիստ, միջազգային վարպետ Տիգրան Կ.Հարությունյանը, հաջող հանդես եկավ Թբիլիսիում ավարտված Նոնա Գաբրինդաշվիլու գավաթի խաղարկությունում: Նա կայացած 9 տուրերում տարել է 5 հաղթանակ, չորս պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ վաստակել 7 միավոր: Նույնպիսի արդյունք է ցույց տվել նաեւ վրացի Թորնիկե Սանիկիձեն, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցրել է Տիգրան Կ.Հարությունյանը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել են Հայաստանի 12 շախմատիստ: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 6 միավորով զբաղեցրել է 4-րդ, իսկ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը` 5-րդ տեղը: