Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիկոլ ջան, սիրում ե՞ս պոկեր խաղալ, գնա խաղա» (տեսանյութ)

Քաղաքականություն
margarit-yesayan

«Կարծում եք, որ եթե դուք կառավարեք, ավելի լավ ե՞ք կառավարելու, ճիշտ ե՞ք կառավարելու, հիմա փոփոխությունների նախագիծը հենց դրա մասին է, որ այլեւս մեկ կուսակցություն չկարողանա միանձնյա կառավարել երկիրը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ շնորհակալություն հայտնելով Սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա աշխատած տղաներին։ «Նիկոլ ջան, սիրում ե՞ս պոկեր խաղալ, գնա խաղա, բայց քաղաքականություն մի խաղա, չի ստացվում, բոլոր թելերը երեւում են, սիրում ե՞ս պատմություն, բայց գոնե սիրածդ պատմությունները մինչեւ վերջ կարդա...»,- Մարգարիտ Եսայանը նաեւ չի հասկանում, թե ինչու է ընդդիմության սիրտը վառվում։ Ինչ վերաբերում է վերարտադրությանը, Մարգարիտ Եսայանը նշեց. «Փաստորեն, ոմանք դպրոցում կենսաբանություն եւ մարդու անատոմիա վատ են սերտել ու մոռացել են, թե մարդուն ինչ գործիքներ են պետք՝ վերարտադրվելու համար»: Ավելին՝ տեսանյութով