Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը վստահեցրել է. «Խաղողի ողջ բերքը կմթերվի»

Հասարակություն
խաղող

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Արարատի մարզի խաղողագործների հետ, ովքեր այսօր առավոտից փակել էին ճանապարհները՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով մթերումների հետ կապված։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը, նախարարը, մարզպետն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Արարատի մարզպետարանում եւ քննարկել են առկա խնդիրը։ Նախարարը վստահեցրել է, որ ամբողջ բերքը կմթերվի։ «Երկու օրից մթերում կսկսի իրականացնել նաեւ «Նոյ» գործարանը։ Մեկ-երկու օրվա ընթացքում, խաղողի ողջ բերքը, անկախ չափից, մթերվելու է»,- նշեց Անի Սմբատյանը։ Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր առավոտյան փակել էին միջպետական ճանապարհը՝ խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով։ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս խոստացել է լուծել խնդիրը։