A
A
Մեծամորի ատոմակայանը չի աշխատի մինչեւ նոյեմբերի 2-ը
Ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկում աշխատանքները կտևեն մոտ 46 օր։ Նախատեսված է ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միացնել ս.թ. նոյեմբերի 2-ին: