A
A
Կառավարությունը պարզել է, որ 453 տոհմային երինջի կարիք կա
Տոհմային երինջների ձեռքբերման այս տարվա գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման նպատակով կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ 2015թ. պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում: 2015 թ. ներկրվել է 257 գլուխ տոհմային երինջ և անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 453-ը: