Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ում «դավադրություն էր կազմակերպվել»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
HAK-xmbakcutyun

ԱԺ-ում, երբ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը ավարտեց իր ելույթը, պարզվեց, որ ԱԺ նախագահության խոսափողնեըր չեն աշխատում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երկար ժամանակ չէր կարողանում նիստը վարել: Օգնության հասավ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։ Նա բարձրացավ նախագահություն ու  փորձեց ստուգել խոսափողները: «Էն որ ասում էիք դավադրություն, հենց սա է»,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցության  ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Ի վերջո, տեխնիկական խոտանը հաղթահարվեց, եւ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ  Լեւոն Զուրաբյանի առաջարկությունը՝  նոր Սահմանադրության նախագծի ԱԺ քննարկումները ուղիղ հեռարձակել Հ1-ով՝  ընդունվել է: Անուհետեւ հաջորդեց երկրորդ տեխնիկական խոտանը՝ ԱԺ-ն չէր կարողանում գրանցել պատգամավորներին, որոնք ցանկանում էին հարցեր ուղղել Վարդան Պողոսյանին: Հերթագրումը երկրորդ անգամ տեղի ունեցավ: Գրանցվեց 26 պատգամավոր: