Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր ուժերը, որ ձողի վրա չեն պարում եւ չեն կախվում, պետք է գան»

Քաղաքականություն
Cheq-anckacni

Իշխանության թաղումը «Ոչ»-ն է անելու. «Չեք անցկացնելու» համաժողովին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Նա այսօր է միացել «Չեք անցկացնելու» նախաձեռնությանը։ Կուսակցության նախագահի խոսքերով՝   մենք այսօր մեկ խնդիր ունենք՝ հավաքվել եւ տեր կանգնել  ժողովրդին։ Իրենց ընդդիմադիր համարող ուժերին նա կոչ արեց համախմբվել. «Բոլոր քաղաքական ուժերը,  ովքեր ձողի վրա չեն պարում եւ չեն կախվում, պետք է գան»,- եզրափակեց նա։ Ի դեպ, այսօրվա համաժողովի վերջում ներկա ուժերը կստորագրեն  համատեղ հայտարարություն: