Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջին անգամն է, որ թեկնածուի շուրջ համախմբում տեղի չի ունենում»

Քաղաքականություն
martirosyan

Հասարակությունը մեկ պահանջ ունի` իշխանափոխություն, եւ նրան այլ հարց չի հետաքրքրում: Այսօր ՀԺԿ գրասենյակում անցկացվող  «Չեք անցկացնի» համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքերով՝ ինքը շատ է շփվում մարդկանց հետ, եւ ոչ ոք չի խոսում սահմանադրական բարեփոխումների փոփոխությունների մասին: Նրանց մտահոգությունը միայն իշխանափոխությունն է։ «Մեր պայքարը «ոչ»-ի պայքար չէ, իրականում «այո»-ի պայքար է, այո ՀՀ ապագային, մեր երկրում քաղաքացիների պաշտպանությանը եւ այո Արցախը ընդմիշտ ազատագրելուն»,- նշեց նա: Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ առաջին անգամն է, որ թեկնածուի շուրջ համախմբում տեղի չի ունենում, եւ դա շատ ողջունելի է։ Նա կոչ արեց բոլորին համախմբվել եւ միասնականորեն պայքարել սահմանադրական բարեփոխումների դեմ։