A
A
Կցուցադրվեն ElectricYerevan-ի լուսանկարները
Այսօր, ժամը 16։00-ին կմեկնարկի ElectricYerevan-ի լուսանկարների ցուցահանդեսը։ Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 14-ը, ժամը 11։00 Եզնիկ Կողբացի 45 հասցեում։
Ցուցահանդեսը կներկայացնի դեռեւս հունիսին մեկնարկած՝ էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ ծավալված պայքարը. Բաղրամյան պողոտան՝ իր բնակիչներով, ինչպես հունիսի 23-ին ոստիկանությունն անհամաչափ գործողություններ իրականացրեց, ինչ ընթացք ունեցավ պայքարը։
