A
A
Ոստիկանությունը բռնի ուժով բացեց Բաղրամյան պողոտան. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
Այսօր, վաղ առավոտյան, ժամը 5։00-ին ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին զգուշացրեց, որ տալիս է եւս կես ժամ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար:
Սահմանված ժամանակը լրանալուն պես, «Հրեշտակների ջոկատն» սկսեց օպերացիան։ Նրանք ակցիայի մասնակիցներին ուժով բաժանեցին մի քանի մասի եւ սկսեցին բերման ենթարկել:
Հատուկ միջոցներ չկիրառվեցին: Բաղրամյան պողոտայում հայտնվեցին ոստիկանության ջրցան մեքենաները, սակայն այս անգամ մարդկանց հեռացնելուց հետո։ Նրանք ջրի շիթերով մաքրում էին փողոցը:
Բերման ենթարկվածների թիվը 48 է: