A
A
Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Բաքվում
Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր Բաքվում մեկնարկած մրցաշարի առաջին փուլի անդրանիկ պարտիայում մեր շախմատիստն արդեն 33-րդ քայլին պարտության մատնեց միջազգային վարպետ, լյուքսեմբուրգցի Մայքլ Վիդենկելլերին: Մեր մյուս շախմատիստններից այս պահին իր պարտիան ավարտել է նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց լեհացի Մաթեուշ Բարտելի հետ: Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը շարունակում են իրենց պարտիաները: Երկուսն էլ այժմ դիրքային առավելություն ունեն: