Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուորլիքն առաջարկում է ԼՂՀ-ին ու Ադրբեջանին՝ օգտվել Սարսանգի ջրամբարից

Քաղաքականություն
sarsang

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս է միացել Instagram սոցցանցին, եւ հենց առաջին գրառումները նա նվիրել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Դրանցից վերջինում ասվում է. «Սարսանգի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը կարող է ԼՂՀ-ի և Ադրբեջանի համար համագործակցության հիմք լինել»,- գրառման հետ Ուորլիքը տեղադրել է Սարսանգի ջրամբարի լուսանկարը։ «Այս նկարը արել եմ 2014-ին, երբ մյուս համանախագահների հետ էի այնտեղ: Մենք պետք է ապահովենք, որ այս ջրամբարը շարունակի անվտանգ մատակարարում՝ Լեռնային Ղարաբաղին: Կարևոր է նաև, որ պատնեշը անվտանգ լինի, և որ ներքևում գտնվող ադրբեջանցիները ստանան իրենց անհրաժեշտ քանակի ջուրը: Դա փոխադարձ հետաքրքրություն է, եւ մենք պատրաստ ենք օգնել այս հարցում», - գրել է Ուորլիքը: